Ռեկորդներ

Թիմային ռեկորդներ

Ամենախոշոր հաշվով հաղթանակը բոլոր մրցաշարերում. 10։0՝ ընդդեմ «Անդերլեխտի», Եվրոպական չեմպիոնների գավաթ, 26 սեպտեմբերի 1956 թվական։

Ամենախոշոր հաշվով հաղթանակը Պրեմիեր լիգայում. 9։0՝ ընդդեմ «Իպսվիչ Թաունի», Պրեմիեր լիգա, 4 մարտի 1995 թվական։

Արտագնա խաղերում տարած ամենախոշոր հաշվով հաղթանակը. 1։8՝ ընդդեմ «Նոթինգեմ Ֆորեսթի», Պրեմիեր լիգա, 6 փետրվարի 1999 թվական։

Ամենաերկար անպարտ խաղերի շարքը բոլոր մրցաշարերում. 33 խաղ՝ 1998 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 1999 թվականի մայիսի 26-ը։

Ամենաերկար անպարտ խաղերի շարքը Չեմպիոնների լիգայում. 25 խաղ՝ 2007 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2009 թվականի մայիսի 5-ը։

Ամենաերկար անպարտ տնային խաղերի շարքը Չեմպիոնների լիգայում. 24 խաղ՝ 2005 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 25-ը։

Ամենամեծ թվով ինքնագոլերը տվյալ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում. 11՝ 2009-2010 մրցաշրջան։

Տնային խաղերի ամենաշատ դիտողունակություն բոլոր մրցաշարերում. 82 771՝ ընդդեմ «Բրեդֆորդ Պարկ Ավենյուի» «Մեյն Ռոուդում», Անգլիայի գավաթ, 29 հունվարի 1949 թվական։

Տնային խաղերի ամենաշատ դիտողունակություն Պրեմիեր լիգայում («Օլդ Թրաֆորդում»). 76 098՝ ընդդեմ «Բլեքբեռն Ռովերսի», 31 մարտի 2007 թվական։

2015 թվականի հուլիսի 30-ի դրությամբ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը բոլոր պաշտոնական մրցաշարերում անցկացրել է 5434 խաղ, որոնցից՝ 2668 հաղթանակ, 1284 ոչ-ոքի և 1482 պարտություն։

Խաղացողների ռեկորդներ

Մրցաշրջանի ամենաշատ թվով գոլերը բոլոր մրցաշարերում. 46՝ Դենիս Լոու, 1963-64 մրցաշրջան։

«Հեթ-տրիկների» ամենաշատ թիվը բոլոր մրցաշարերում. 18՝ Դենիս Լոու (14 «հեթ տրիկ» և 4 «պոկեր» 1962 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 1971 թվականի ապրիլի 17-ը)։

Ամենաշատ գոլերի թիվը մեկ խաղում. 6։

Հարոլդ Հալս, ընդդեմ «Սուինդոն Թաունի», Անգլիայի սուպերգավաթ, 25 դեկտեմբերի 1911 թվական;

Ջորջ Բեսթ, ընդդեմ «Նորթհեմփթոն Թաունի», Անգլիայի գավաթ, 7 փետրվարի 1970 թվական։

Անգլիայի առաջնության ամենաերկար գոլային շարքը. 10 խաղ (15 գոլ)՝ Ռուդ վան Նիստելռոյ, 2003 թվականի մարտի 22-ից մինչև օգոստոսի 23-ը։

Անգլիայի առաջնության առանց գոլ բաց թողնելու ամենաերկար շրջանը. 1311 րոպե՝ Էդվին վան դեր Սար, 2008 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը։

Ամենաարագ գոլը. 15-րդ վայրկյանին՝ Ռայան Գիգզ, ընդդեմ «Սաութհեմփթոնի», Պրեմիեր լիգա, 18 նոյեմբերի 1995 թվական։

Ամենաարագ 4 գոլերը. 13 րոպե՝ Ուլե Սուլշեր, ընդդեմ «Նոթինգեմ Ֆորեսթի», Պրեմիեր լիգա, 6 փետրվարի 1999 թվական։

Տիտղոսների ամենամեծ թիվը (առանց հաշվի առնելու երիտասարդական թիմի տիտղոսները). 34՝ Ռայան Գիգզ։