Single Blog Title

This is a single blog caption

Ֆերդինանդ. «Ցանկանում էի Ալդերվեյրելդին տեսնել ՄՅՈւ-ում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը նշել է, որ կցանկանար մանչեսթերյան ակումբում տեսնել «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Տոբի Ալդերվեյրելդին:

«Ես ցանկանում էի նրան տեսնել ՄՅՈւ-ում: Երբ նա կայուն խաղում է, ապա կարծում եմ՝ մտնում է ԱՊԼ-ի թոփ 2 կամ թոփ 3 պաշտպանների ցանկում:

Կարծում էի, որ նա ՄՅՈւ-ի գլխավոր տրանսֆերային թիրախն է, բայց նրանք չկարողացան ձեռք բերել Տոբիին»,- ասել է Ֆերդինանդը: