Single Blog Title

This is a single blog caption

Ֆրեդ. «Շատ ուրախ եմ, որ նորամուտս ԱՊԼ-ում հաղթական ստացվեց»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը «Լեսթերի» դեմ հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։

«Շատ ուրախ եմ, որ նորամուտս Պրեմիեր լիգայում հաղթական ստացվեց։ Հիմա պետք է աշխատել՝ կենտրոնանալով ամեն օր։ Շնորհավորում եմ տղաներին»,- գրել է ֆուտբոլիստը իր թվիթերյան էջում։