Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի է, թե որքան է «Ռեալը» պատրաստ վճարել Պոգբային ձեռք բերելու համար

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «արքայական» ակումբը պատրաստ է Աշխարհի չեմպիոնի համար վճարել 125 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Նախորդ շաբաթվա ընթացքում Պոգբան նշել էր, որ ցանկացած ֆուտբոլիստի համար երազանք է Մադրիդի «Ռեալում» խաղալը։

Օրեր առաջ կար տեղեկություն նաև այն մասին, որ «սերուցքայինները» պատրաստ են տրանսֆերի մեջ ներառել կամ Գարեթ Բեյլին կամ Խամես Ռոդրիգեսին։ Վերջինս ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում։