Single Blog Title

This is a single blog caption

Լովրեն. «Ի տարբերություն ՄՅՈւ-ի՝ «Լիվերպուլը» երբեք չի խաղում ոչ-ոքիի համար»

«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղի մասին:

«Իհարկե, բարդ հանդիպում է սպասվում: Վերջին անգամ, երբ խաղում էինք «Օլդ Տրաֆորդում», մրցակիցն ամբողջ ուժով պաշտպանվում էր: Հիմա նրանց միավորներ է պետք և հնարավոր է, որ ոչ-ոքին դրական արդյունք լինի ՄՅՈւ-ի համար: Բայց «Լիվերպուլը» երբեք չի խաղում 1 միավորի համար»,- Լովրենի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլը» հանդիպումը տեղի կունենա Մարտի 10-ին՝ Երևանի ժամանակով 16:30-ին: