Single Blog Title

This is a single blog caption

«Մանչեսթեր Յունայթեդը» թիրախավորել է չորս ֆուտբոլիստների ամռանը ձեռք բերելու համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է ուժեղացնել թիմի կազմը։

Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, «մանկունյանցիները» թիրախավորել են չորս ֆուտբոլիստների։ Նրանց թվում են Մադրիդի «Ռեալի» ուելսցի վինգեր Գարեթ Բեյլը, Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին և Միլանի «Ինտերի» սլովակ պաշտպան Միլան Շկրինիարը։

Հաղորդվում է, որ «Յունայթեդում» մտածում են նաև Կալում Հադսոն-Օդոիի մասին, եթե չկայանա Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը։