Single Blog Title

This is a single blog caption

Մոուրինյու. «Ի՞նչ կարող եմ անել. մենք մանկական սխալներ ենք թույլ տալիս»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Լեսթերի» հետ ոչ-ոքիից հետո նշել է, որ իր թիմի ֆուտբոլիստները մանկական սխալ են թույլ տալիս:

«»Մանկական սխալներ, մանկական: Մանկական թե՛ մեր, թե՛ մրցակցի տուգանային հրապարակում: Մենք պատժվեցինք երկու միավոր կորցնելով:Ես խոսեցի Էշլի Յանգի հետ պաշտպանությունում դիրքային սխալներ թույլ չտալու համար, բայց ես չեմ կարող խաղն ընդհատել ու ցուցումներ տալ վերջին երկու րոպեի համար: Ֆուտբոլիստներն ինքնուրույն պետք է հարմարվեն եւ կարդան խաղը: Երբ այդպես չի լինում, մենք մանկական որոշումներ ենք կայացնում, սխալ որոշումներ: Խոսքը դրիբլինգի կամ դարպասաձողին հարվածելու մասին չէ, այլ իրավիճակների, երբ հեշտությամբ կարելի է դուրս գալ հակագրոհի»,- ասել է Մոուրինյուն: