Single Blog Title

This is a single blog caption

Մոուրինյուի ասուլիսը՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ հանդիպել է լրագրողներին:

Պոգբայի որակազրկման մասին

«Նա որակազրկված է Պրեմիեր լիգայում: Իսկ վաղը Պոգբան խաղալու է»:

Իբրահիմովիչի մասին

«Իբրահիմովիչը վաղը չի խաղալու: Նա դեռ պետք է վերջնականապես բուժի ծնկի վնասվածքը: Կերրիկը նույնպես չի խաղալու»:

Դարպասապահի մասին

«Իմ բոլոր դարպասապահները լավն են, բայց վաղը կխաղա Ռոմերոն»:

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների մասին

«Չեմ կարող պատասխանել՝ արդյոք մենք հետաքրքրվում ենք ռուս ֆուտբոլիստներով»:

Լյուկ Շոուի մասին

«Լյուկը լավ է մարզվում: Ես գոհ եմ նրանից: Վաղվա խաղում մի քանի փոփոխություններ կանեմ, բայց դեռ չեմ որոշել մեկնարկային կազմը»: