Single Blog Title

This is a single blog caption

Մոուրինյուի հետխաղային ասուլիսը՝ «Բրիսթոլից» կրած պարտությունից հետո

Ժոզե Մոուրինյուն «Բրիսթոլ Սիթիից» կրած պարտությունից հետո հանդիպել է լրագրողներին.

Կարծում եմ՝ մենք արժանի չէինք պարտության, բայց մրցակիցն ավելի հաջողակ էր: Նրանք գոլ խփեցին, երբ ոչ ոք չէր սպասում դրան, երբ մենք ավելի ուժեղ էինք: Առաջին կեսում նրանք բավական շատ աշխատեցին՝ ֆիզիկապես եւ բնավորությամբ: Բայց մենք ավելի շատ հնարավորություններ ունեինք երկրորդ կեսում, բոլորը սպասում էին մեր գոլին: Մենք երկու անգամ հարվածեցինք դարպասաձողին: Մենք պատրաստ էինք նաեւ լրացուցիչ ժամանակին, բայց նրանք խփեցին ամենաանսպասելի պահին:

Նրանց համար սա մեծ օր էր: Մեծ թիմերն ավելի ցածր դիվիզիոնի թիմերի դեմ միշտ ռիսկային խաղ են ունենում: Դու անընդհատ մտածում ես, մտածում, մտածում, բայց վերջում՝ խաղացողների տարբեր մակարդակն ու խաղի նկատմամբ ունեցած մոտիվացիան շատ բան են փոխում: Նրանք հիանալի խաղացին, պայքարեցին կյանքի գնով: Սա գեղեցիկ օր էր ֆուտբոլի համար: Հաղթեց ավելի ցածր դիվիզիոնի թիմը: Մեծ օր էր նրանց համար:

Իրականում՝ այսօր դաշտ դուրս եկած տղաները տարբերվում էին Պրեմիեր լիգայի վերջին խաղին մասնակցածներից եւ նրանք չեն լինելու հաջորդ խաղին: Կարծում եմ՝ նրանք հիանալի հնարավորություն բաց թողեցին խաղալ նաեւ կիսաեզրափակիչներում եւ ունենալ երկու խաղ ավել: Բայց չեմ ցանկանում մեղադրել ֆուտբոլիստներին, որովհետեւ նրանք պրոֆեսիոնալներ են: Սա այն դեպքը չէ, որ մեզ չի հետաքրքրում արդյունքը, կամ մենք չէինք կարող, կամ մենք չենք ամաչում: Ես կարծում եմ՝ նրանք մեծ կամքի ուժ ցույց տվեցին 0:1-ից հետո եւ կարողացան պայքարել մինչեւ վերջին վայրկյանը»,- ասել է Մոուրինյուն: