Single Blog Title

This is a single blog caption

Մոուրինյուն ամբողջ թիմի առջև ասել է, որ Պոգբան այլևս ավագ չի լինի

«Մանչեսթեր Յունայթեդում» հերթական սկանդալն է հասունանում։ Ու դարձյալ խոսքը գնում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի և ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին։

Եվ այսպես, ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով The times-ին, մանչեսթերյան ակումբի մարզչին կտրականապես դուր չի եկել Պոգբայի քննադատական խոսքերը «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղից հետո։ Հաղորդվում է, որ Մոուրինյուն ամբողջ թիմի առջև ասել է, որ Պոգբան այլևս ավագ չի լինելու ու նաև հավելել, որ ոչ մի ֆուտբոլիստ ավելին չէ քան ակումբը։

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 6-րդ տուրում տնային խաղում «Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը՝ հանդիպումը ավարտելով 1։1 հաշվով «Վուլվերհեմփթոնի» հետ։