Single Blog Title

This is a single blog caption

Մոուրինյուն ներողություն է խնդրել Մխիթարյանից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Դերբի Քաունթիի» դեմ հաղթական խաղից հետո խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.

«Անարդարացի էր Մխիթարյանին փոխարինելը: Նա դրան արժանի չէր: Ես այդ մասին ասեցի նրան և ներողություն խնդրեցի: Ինձ դուր չեկավ այն, ինչ ես արեցի, քանի որ Մխիթարյանը շատ լավ խաղաց: Նա մի քանի հնարավորություն բաց թողեց փոխանցում կատարելու համար, բայց ընդհանուր առմամ հիանալի խաղ անցկացրեց: Ես ցանկանում էի դաշտ դուրս բերել Լուկակուին, քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել: Ես զոհաբերեցի Միկիին և ներողություն խնդրեցի իրենից մնացած ֆուտբոլիստների մոտ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը: