Single Blog Title

This is a single blog caption

ՄՅՈՒ-ն Դե Խեային 5 տարվա պայմանագիր կառաջարկի

ՄՅՈՒ-ն պատրաստ է Դե Խեային 5 տարվա  պայմանագիր առաջարկել: 27-ամյա իսպանացու պայմանագիրը մանկունյանցիների հետ նախատեսված է մինչև 2019 թվականը։

Նշվում է, որ ՄՅՈՒ-ն նաև ունի հնարավորություն երկարաձգել պայմանագիրը 12 ամսով։ Սակայն, «կարմիր սատանաները» ցանկանում են կնքել նոր պայմանագիր։ Մեկ ամգամ չէ, որ հաղորդվել էր Դե Խեայի հանդեպ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։

«Սերուցքայինները» դարպասապահով հետաքրքրված էին դեռ 2015 թվականից։ Սակայն, իսպանական ակումբը այլևս հետաքրքրված չէ Դե Խեայի ծառայություններով, քանի որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք ձեռք բերեցին «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային։ Այժմ անգլիական ակումբը ցանկանում է դարպասապահի հետ կնքել 5-ամյա պայմանագիր՝ ընդհանուր 50 մլն. ֆունտով։ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել էր 2011 թվականին՝ «Ատլետիկոից»։ 2017-2018 մրցաշրջանում անցկացրել է 37 խաղ, իսկ դարպասը անառիկ է պահել 18 խաղում։