Single Blog Title

This is a single blog caption

Ումտիտին կարող է տեղափոխվել ՄՅՈւ

«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, կատալոնական գրանդը դեմ չէ Ումտիտիին վաճառելուն։ Նրան գնելու գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Մաթիաս դե Լիգտի հավանական տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է նպաստել Ումտիտիի տրանսֆերի կայացմանը։ «Յունայթեդում» դեմ չեն 25-ամյա ֆուտբոլիստի ժամանմանը։

Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Աշխարհի չեմպիոնը բաց է թողել։ «Բարսելոնայի» կազմում Ումտիտին 10 խաղի է մասնակցել այս մրցաշրջանում ու մեկ գոլային փոխանցում կատարել։