Single Blog Title

This is a single blog caption

Պոգբա. «Գուցե, մյուս անգամ թողնեմ Սանչեսն իրացնի 11-մետրանոցը»

ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է ԱՊԼ առաջին տուրում «Լեսթերի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը:

«Շատ լավ խաղացինք: Ուզում ենք մրցաշարային աղյուսակի վերևում լինել:

Մենք 11-մետրանոց հարված իրացնող չունենք:Զգացի, որ կարող եմ գոլ խփել ու որոշեցի իրացնել 11-մետրանոց հարվածը: Գուցե, մյուս անգամ այդ իրավունքը Ալեքսիսին թողնեմ»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում BBC-ն: