Single Blog Title

This is a single blog caption

Պոգբան չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը ՄՅՈւ-ի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է թիմից հեռանալուն: Այս մասին հայտնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը մանչեթերյան ակումբի հետ, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը»:

Պոգբան ՄՅՈւ-ում հանդես է գալիս 2016 թվականից: Այս ընթացքում նա մասնակցել է 133 խաղի և դարձել 29 գոլի հեղինակ: