Single Blog Title

This is a single blog caption

Պոգբան մտադիր է հեռանալ «Յունայթեդից»

Աշխարհի չեմպիոնը մտադիր է լքել «Օլդ Թրաֆորդը»։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով իսպանական AS պարբերականին, Պոգբան չի ցանկանում մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Արդեն տեղեկացրել էինք, որ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան սկսել է բանակցությունները Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցով։

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։