ՊՍԺ-ն հետաքրքրված է Դե Խեայի ծառայություններով
Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի ծառայություններով:
Փարիզյան թիմը պատրաստ է բավարարել իսպանացի ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջները: Այս պահին դարպասապահը աշխատավարձի չափի պատճառով չի կարողանում համաձայնության հասնել «կարմիր սատանաների» հետ:
Դե Խեան ցանկանում է շաբաթական վաստակել 350 հազար ֆունտ ստերլինգ:
Նշենք, որ դարպասապահի գործող պայմանագիրը կավարտվի այս տարվա հուլիսին: