Single Blog Title

This is a single blog caption

«Ռեալի» կիսապաշտպանը պատրաստ է տեղափոխվել ՄՅՈւ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո սկսել է մտածել ակումբային գրանցումը փոխելու մասին:

Իսպանացին լավ մարզավիճակում լինելով հանդերձ՝ այդ խաղում մնացել է պահեստայինների նստարանին:

Cadena Cope-ն հաղորդում է, որ Իսկոյին Զիդանի կողմից նկատվող անվստահությունը բարկացրել է: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ է լքել «Արքայական» ակումբը:

Նրա ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հիշեցնենք, որ Իսկոյի հրաժարագինը 700 միլիոն եվրո է: