Single Blog Title

This is a single blog caption

«Ռեալը» պատրաստ է 70 մլն եվրո առաջարկել Դե Խեայի համար

Մադրիդի «Ռեալը» արդեն երկար ժամանակ է հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային: Վերջինս մի քանի անգամ ակնարկել է, որ կցանկանար խաղալ Իսպանիայում:

«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է Կեյլոր Նավասի խաղից և ցանկանում է թիմ հրավիրել Դե Խեային: Ըստ CadenaSer-ի՝ իսպանական ակումբը պատրաստվում է 70 մլն եվրո առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Դավիդ Դե Խեային գնելու համար: