Single Blog Title

This is a single blog caption

«Ռեալը» ուզում է ձեռք բերել Պոգբային․ հնարավոր է՝ սուպեր փոխանակում կայանա

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով AS-ին, մադրիդյան գրանդը լրջորեն հետաքրքրված է Աշխարհի չեմպիոնի ծառայություններով։ «Սերուցքայինների» ղեկավարությունը մտադիր է գործարքի մեջ ներառել նաև «արքայական» ակումբի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին։ Օրեր առաջ սակայն, կար տեղեկություն, որ «Յունայթեդը» մտադիր չէ գնել Բեյլի տրանսֆերը։

Հավելենք, որ երեկ Պոլ Պոգբան մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է այս թեմայով։ 25-ամյա ֆուտբոլիստը «Ռեալին» անվանել է պատմության լավագույն թիմերից մեկը, իսկ Զիդանին՝ լավագույն մարզիչներից մեկը։ Ամեն դեպքում Պոգբան նշել է, որ իր մտքում միայն ՄՅՈւ-ն է։