Single Blog Title

This is a single blog caption

Սուլշերը նշել է, թե որն է «Յունայթեդի» գլխավոր նպատակը ընթացիկ մրցաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը նշել է, թե որն է թիմի գլխավոր նպատակը մրցաշրջանի մնացած հատվածում։

«Մեր գլխավոր նպատակը ԱՊԼ-ում երրորդ տեղում հայտնվելն է։ «Տոտենհեմի» հետ կա 5 միավորի տարբերություն, իսկ առաջնության ավարտին դեռևս 10 տուր կա։ Այնպես որ մենք լավ շանսեր ունենք»,-Սուլշերի խոսքերն է մեջբերում The Independent-ը։

Ներկա պահին 55 միավորով ՄՅՈւ-ն 5-րդն է։