Single Blog Title

This is a single blog caption

Վատցկե. «Մխիթարյանի վերադարձը Դորտմունդ անհնար է»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա գերմանական ակումբ:

«Ես, ինչպես ոչ ոք, գիտեմ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության ֆինանսական դետալները: Հենց դրա համար էլ նրա վերադարձը մեր ակումբ կարելի է պատկերացնել միայն լավ ֆանտազիա ունենալու դեպքում»,- Վատցկեի խոսքերն է փոխանցում Bild am Sonntag-ը: