Single Blog Title

This is a single blog caption

[ՎԻԴԵՈ] «Յունայթեդը» խնդիրներ չունեցավ «Ուոթֆորդի» դեմ խաղում

ԱՊԼ-ի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Ուոթֆորդին»։

«Կարմիր սատանաների» կազմում հանդիպման 28-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկուս Ռեշֆորդը։ Երկրորդ կեսում Անտոնի Մարսիալը կրկնապատկեց հաշիվը։ Հանդիպման վերջին րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Աբդուլայ Դուսուրը։ Արդյունքում՝ 2։1։

ՄՅՈւ-ն վաստակում է 61 միավոր և բարձրանում է 4-րդ հորիզոնական։ «Ուոթֆորդը» մնում է 43 միավորով։ Նրանք 9-րդն են։