Single Blog Title

This is a single blog caption

Յանգ․«Արժանի էինք պարտության»

«Դերբի Քաունթիի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգը հետխաղյա մեկնաբանություններում կիսվել է տպավորություններով։

«Մենք հիասթափված ենք, և դա պարզ երևաց հանդերձարանում։ Չեմ կարող ասել՝ արդյո՞ք 90 րոպեների մեր ցուցադրած խաղը բավարար էր հաղթանակի համար, թե ոչ, բայց համենայն դեպս մենք բնավորություն դրսևորեցինք և կարողացանք ետ բերել կորցրածը։ Ավա՜ղ, դա էլ չօգնեց մեզ։ Միգուցե մենք արժանի էինք պարտության»,-Յանգի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ «Յունայթեդը» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց «Դերբի Քաունթիին» և դուրս մնաց Carabao Cup-ի հետագա պայքարից։