Single Blog Title

This is a single blog caption

«Յունայթեդի» 4 ֆուտբոլիստներ կրկնել են Սքոուլզի, Գիգզի, Կանտոնայի և Քոուլի ռեկորդը

ԱՊԼ-ի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։1 հաշվով առավելության հասավ «Ուոթֆորդի» նկատմամբ։

«Մանկունյանցիների» երկրորդ գոլը խփեց Անտոնի Մարսիալը։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, սա առաջին դեպքն է 1995-96 թվականների մրցաշրջանից հետո, երբ «Յունայթեդի» 4 տարբեր ֆուտբոլիստներ Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում +10 գոլ են խփում։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում արդեն 10+ գոլ են խփել Մարկուս Ռեշֆորդը, Պոլ Պոգբան, Ռոմելու Լուկակուն և Անտոնի Մարսիալը։

1995-96 թվականին նման արդյունք էին գրանցել Պոլ Սքոուլզը, Ռայան Գիգզը, Էրիկ Կանտոնան և Էնդրյու Քոուլը։